28 սեպտեմբերի 2022 - 13:01 AMT
10 օրում մոտ 80,000 ՌԴ քաղաքացի է մուտք գործել Վրաստան

10 օրում մոտ 80,000 ՌԴ քաղաքացի է մուտք գործել Վրաստան։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 17-26-ը տարբեր սահմանային անցակետերով Վրաստան է մուտք գործել 78,742 ՌԴ քաղաքացի, մեկնել է 51,643-ը։ Ամենամեծ հոսքը գրանցվել է սեպտեմբերի 23-26-ը՝ մուտք է գործել 40,548 ռուսաստանցի, մեկնել է 22,929 ռուսաստանցի, գրում է Sputnik-georgia-ն։

Նշվում է, որ ՌԴ կողմից ավելացած ներհոսքի պայմաններում արդյունավետ կառավարում ապահովելու համար «Դարյալ» սահմանային անցակետում լրացուցիչ ոստիկանական ուժեր են տեղակայվել՝ միգրացիոն սահմանային հսկողության ընթացակարգն ապահովելու նպատակով։

ՌԴ-ում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքից հետո ՌԴ-Վրաստան սահմանին Վերին Լարս անցակետում Վրաստան ուղևորվող մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են առաջացել։