28 սեպտեմբերի 2022 - 15:39 AMT
Team․ Միջազգային կապուղիների խափանման պատճառով ինտերնետ հասանելիության խնդիր կա

Team Telecom Armenia տեղեկացնում է, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով ինտերնետ հասանելիության խնդիր կա։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Ձայնային ծառայությունները հասանելի են:

«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասվում է գրառման մեջ։ ‌