ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները վերջին տարիների ամենաբարձր աճն են գրանցում։ Այդ մասին ասվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։
Ըստ ՎԶԵԲ-ի՝ այդ աճը պայմանավորված է ժամանակավոր գործոններով և 2023-ին աճը կդանդաղի։ Ըստ կանխատեսման, 2023-ին ՀՀ-ում աճը սպասվում է 4% ներկայիս 8%-ի դիմաց։
«Հայաստանն ու Վրաստանը շահում մեն ռուսական ընկերությունների և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից, ինչը նպաստում է այդ փոքր տնտեսություններում ծառայությունների ոլորտի զարգացմանը։ Սակայն 2020-ին գրանցված կայուն աճը հաջոդ տարի կդանդաղի»,-ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանը մեծ եկամուտներ է ստանում նավթի և գազի արտահանումից, ինչպես նաև ոչ էներգետիկ ոլորտի բարձր ցուցանիշների շնորհիվ։
«Ադրբեջանի համար անորոշությունը կապված է էներգակիրների գների և գնաճի հետ։ Վրաստանի համար ռիսկերը պայմանավորված են անորոշությամբ և արտաքին ցնցումների զգալի հավանականությամբ։ Հայաստանի դեպքում դրանք էլ ավելի են ընդգծվում ռուսական տնտեսության հետ սերտ կապերի պատճառով, որը գնալով մեկուսանում է»,-ասվում է զեկույցում։
2022-ի առաջին կիսամյակում տնտեսական աճը ՀՀ-ում աճը կազմել է 13.1%։