28 սեպտեմբերի 2022 - 18:09 AMT
ԱԻՆ․ «Երևանի Ալրաղացի» տարածքում իրականացվելու են ապամոնտաժման աշխատանքներ

Սեպտեմբերի 29-ին` ժամը 13:00-ից սկսած, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ տարածքում իրականացվելու են ցորենի պահեստարանների ապամոնտաժման աշխատանքներ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌