29 սեպտեմբերի 2022 - 11:28 AMT
ԶԼՄ. Հնդկաստանը ՀՀ-ին հրթիռային համակարգեր և զինամթերք կվաճառի

Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել, գրում է հնդկական The Economic Times-ը։

Նշվում է, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։

Պարբերականը նշում է, որ երկու երկրի միջև համաձայնագիրը կնքվել է սեպտեմբերի սկզբին։

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանը սպառազինություն է արտահանում Հայաստան, և որ 2020-ին Հնդկաստանը Swathi 4 ռադար է արտահանել ՀՀ։

Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ ‌