29 սեպտեմբերի 2022 - 13:10 AMT
Flyone Armenia-ն Երևան-Միլան երթուղով թռիչքներ կիրականացնի

Flyone Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի նաև Wizz Air ավիաընկերությունը, որի թռիչքները կմեկնարկեն 2023-ի հունվարի 10-ից։