14 ապրիլի 2009 - 16:49 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների հետ
Ղարաբաղյան հակամարտության լուծումը ուղղակիորեն չի ազդում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ջոնս Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտական ինստիտուտի տնօրեն Սվատե Քորնելը: Նրա խոսքերով, առաջընթացը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում կարող է դրական անդրադարձ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կողմ են ոչ միայն երկու երկրների կառավարությունները, այլ նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Ճիշտ է, ես պետք է նշեմ, որ բանակցությունները գաղտնի են, ուստի լիարժեք տեղեկատվություն չկա»,-ասել է Քորնելը: