29 սեպտեմբերի 2022 - 14:14 AMT
Թունյան․ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի՝ մոտ 47%-ով կաճեն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն։

«2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։

Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով»,-ասվում է գրառման մեջ։

‌Պատգամավորը նաև նշել է, որ լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը:

«Ավելի կոնկրետ, միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47․2%-ով կամ 160.7 մլրդ դրամով։

Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ»,-հավելել է նա։