ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:
Դրանց ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը: