1 հոկտեմբերի 2022 - 10:59 AMT
Մարտական դիրքում ժամկետայինի մարմին են գտել՝ հրազենային վիրավորումով

Սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին ` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ ‌