1 հոկտեմբերի 2022 - 12:56 AMT
ՀՀ-ում տեղակայված ընկերությունն ընդգրկվել է ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր ցանկում

Հայաստանում տեղակայված Taco LLC ընկերությունն ընդգրկվել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների նոր ցանկում: Այդ մասին ավում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունն (OFAC) ընդլայնել է ֆիզիկական անձանց և ընկերությունների ցուցակը, որոնց վրա տարածվում են հակառուսական պատժամիջոցները՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում, Զապորոժյեի և Խերսոնի շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեների կապակցությամբ, գրում է Արմենպրեսը։

Դրանց թվում են ՝ Taco LLC-ն՝ ռուսական «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի հայաստանյան գործընկերը (էլեկտրոնային բաղադրիչ բազային մատակարար):

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, Taco LLC-ն զբաղվում էր «Ռադիոավտոմատիկա» ՍՊԸ-ի համար էլեկտրոնային բաղադրիչների ներմուծմամբ և Հայաստանում գնումների գործընթացի կազմակերպմամբ:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այլ ընկերություններ, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում և Բելառուսում: ‌