1 հոկտեմբերի 2022 - 13:37 AMT
Քննարկվել են դեպի Հայաստան LOT ավիաընկերության թռիչքների հետ կապված խնդիրները

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհական ավիաուղիների (LOT) գրասենյակում: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են դեպի Հայաստան ավիաընկերության թռիչքների հետ կապված խնդիրները։

Ընդգծվել է թռիչքների հաճախականության պահպանման, իսկ մոտ ապագայում նաև ավելացման ցանկալիությունը, ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Հանդիպմանը լեհական կողմից մասնակցել են Մաչեյ Վիլկը (Member of Management Board, Chief Operating Officer), Ռոբերտ Լուդերան (Director, Network and Alliances) և Կամիլ Գալիցկին (Operations Excellence Manager, Network Planning Department):