1 հոկտեմբերի 2022 - 14:05 AMT
Կալիֆոռնիայում Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է սահմանվել

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն օրինագիծ է ստորագրել, որով ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է սահմանվում:

Օրինագծի հեղինակը Կալիֆոռնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանն է, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Այն ներկայացվել էր նահանգային ժողովում փետրվարի 7-ին։ 2022 թվականի օգոստոսի 31-ին օրինագիծը ներկայացվել էր Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին՝ ստորագրության: