1 հոկտեմբերի 2022 - 16:52 AMT
Արցախի խորհրդարանական ուժերն առաջարկել են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 2-ին նախատեսված հանդիպմանը, ասել է, որ նրանք կսկսեն աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա, իսկ ԼՂ հարցը կարող է և չընդգրկվել։

Ընթերցեք նաև․ Բաբայանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի քաղխորհրդի նիստում