3 հոկտեմբերի 2022 - 15:32 AMT
ԱԳՆ խոսնակ․ Սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկը հայկական կողմինն է

Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկն արել է հայկական կողմը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետերի հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը», - ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե նման առաջարկով հանդես են եկել իրենք։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` ժնևում կայացած հանդիպման ժամանակ «ադրբեջանական կողմն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված էր»,-գրել էր ՌԻԱ Նովոստին՝ ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։ Նշվում էր, որ «առաջարկն արվել է, հաշվի առնելով «վերջին լարվածությունը չսահմանազատված սահմանին»։