4 հոկտեմբերի 2022 - 15:00 AMT
Պեսկովը՝ ՀՀ-ին Միութենական պետությանն անդամակցելուն դրդելու մասին․ Հերթական անհեթեթությունն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ահեթեթություն է անվանել «հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումները, ըստ որոնց ՌԴ-ն դրդում է Հայաստանին անդամակցել Միութենական պետությանը», գրում է ՌԻԱ Նովոստին։

‌«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այդ հրապարակումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», հավաստի աղբյուրին հղումով, հրապարակել է «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ hոդվածի երկրորդ մասը, որը վերաբերում է այն հարցին, թե ինչ է ուզում Ռուսաստանը։

«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,-ասվում է հրապարակման մեջ։

Photo. Ria Novosti