4 հոկտեմբերի 2022 - 17:32 AMT
Զորակոչային տարիքն առաջարկվում է 1 տարով ավելացնել՝ սահմանելով 28 տարեկանը

Ազգային ժողովում քննարկվում է զորակոչային տարիքը 1 տարով ավելացնելու և գործող 27 տարեկանի փոխարեն 28 տարեկանը սահմանելու վերաբերյալ կառավարության առաջարկը։ ԱԺ-ին է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Խոսելով նախագծի մասին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է՝ քանի որ անցում է կատարվել 12-ամյա կրթության, խնդիրներ են առաջացել՝ ուսման մեջ հաջողությունների հիմքով տարկետում ստացած սովորողները, ասպիրանտուրան չավարտած, զորակոչվում են բանակ։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը կառավարությունն ընդունել էր հուլիսին։