5 հոկտեմբերի 2022 - 11:14 AMT
Բլինքենը եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հետ՝ ողջունելով գերիների ազատ արձակումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ ձևաչափով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բլինքենը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ վերջիններիս ձեռնարկվող դրական քայլերի համար։

Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կարգավորելու խնդիրները խաղաղ ճանապարհով և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նա ողջունել է հոկտեմբերի 2-ին արտգործնախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում։

Նա ընդգծել է, սակայն, որ այս մեկ շաբաթը նշանավորվեց մեծաթիվ բռնություններով, ներառյալ հայ զինվորների և ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահերով:

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։