Որոշ մասնագիտությունների գծով դիմորդները տարկետում կստանան զորակոչից։ Այդ մասին ասվում է ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունված օրինագծով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։
Ըստ փոփոխության՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:
Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
Նաև զորակոչային տարիքը 1 տարով ավելացվել է և գործող 27 տարեկանի փոխարեն 28 տարեկանը սահմանվել։