5 հոկտեմբերի 2022 - 14:15 AMT
Flyone Armenia-ն Երևան- Եկատերինբուրգ երթուղով թռիչքներ կիրականացնի

Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան - Եկատերինբուրգ - Երևան երթուղով չվերթեր։

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ‌