Հայաստանում զենք ձեռք բերելու և օգտագործելու կանոնները կմեղնաղցվեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների նախագիծը։
Դրանով զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը կլինի 21 տարեկանը, չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը, սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:
Նոր փոփոխությամբ՝ չեղարկվում է նաև փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցվում են զենքի տեսակները:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց: