6 հոկտեմբերի 2022 - 10:50 AMT
ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էր։ ‌