13 հոկտեմբերի 2022 - 12:18 AMT
Ականի պայթյունից ՊՆ մայոր է զոհվել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Կառույցը կիսում է «կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: ‌