14 հոկտեմբերի 2022 - 11:00 AMT
Ռայիսին Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, Իրանի և ՀՀ տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Աստանայում CICA համաժողովի անդամ երկրների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մերժել է պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն։

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը (CICA) կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար:

Նա ընդգծել է, որ դա կհանգեցնի Իրանի վճռական պատասխանին, ինչպես նաև մերժել է տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայությունը որևէ անվան տակ, հայտնում է ParsToday-ը։

«Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» գագաթնաժողովը մեկնարել է հոկտեմբերի 13-ին Ղազախստանի նախագահի նախագահությամբ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և անդամ երկրների 10 այլ ղեկավարների ներկայությամբ: ‌