Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան փակ է երթևեկության համար՝ տարածքում նորոգման աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ծրագրի ընթացքը շինարարները ներկայացրել են քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին՝ տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը պայմանավորված էր քաղաքացիների անվտանգությամբ, քանի որ փլուզման վտանգ կար:
Էստակադան կբացվի հոկտեմբերի 18-ին։