ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստն անցկացնել Բրյուսելում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստին անցկացնել հոկտեմբերի 31-ին, Բրյուսելում»,-ասվում է գրառման մեջ։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։