Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հովհաննես Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,-ասվում է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Գագիկ Ասլանյանն ազատվել է ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից։