15 ապրիլի 2009 - 13:11 AMT
Հարվարդում տեղի կունենա «Բարձրանալով Արարատ լեռը` նախկինում եւ այժմ» թեմայով դասախոսությունը
Ապրիլի 15-ին Հայկական ընկերակցությունը Հարվարդի համալսարանում դասախոսություն է կազմակերպում «Բարձրանալով Արարատ լեռը` նախկինում եւ այժմ» թեմայով դասախոսությունը: Դասախոսությունը կկարդա Ֆիլիպ Քեթչյանը:
2003 թվականին Ֆիլիպ Քեթչյանը եւ նրա կինը` Էլզա Ռոնինգսթամ-Քեթչյանը ստիպված էին հաղթահարել ֆիզիկական եւ քաղաքական խոչընդոտներ` նվաճելու համար առասպելական լեռան գագաթը: Արարատ լեռը կարեւոր տեղ է զբաղեցնում աշխարհի պատմության, կրոնի եւ առասպելների մեջ: Միեւնույն ժամանակ, Արարատը ողջ աշխարհի հայության ազգային ինքնության կարեւորագույն խորհրդանիշն է: