Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ հոկտեմբերի 14-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է 2022թ․Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Դրան մասնակցել է մոտ 500 մարզիկ-մարզուհի ավելի քան 23 պետությունից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես են եկել ռուսաստանցի, բելառուսցի, ֆրանսիացի մարզիկները:
«Ուրախ ենք, որ տեխնիկապես աջակցել ենք միջազգային կարևորության այնպիսի առաջնության, որում հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Ընդհանուր առմամբ, խաղարկվել է 55 հավաքածու մեդալ: Ընդ որում, սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է նաև երիտասարդների մարտական սամբոյի առաջնություն: