1 նոյեմբերի 2022 - 13:20 AMT
Փաշինյան-Ռայիսի հանդիպումը մեկնարկել է

Թեհրանի Սադաբադ համալիրում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռայիսի հանդիպումը, հայտնում է իրանական IRNA-ն։

Փաշինյանն Իրան է մեկնել աշխատանքային այցով։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու երկրի ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։