5 նոյեմբերի 2022 - 11:30 AMT
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան, Նիդերլանդներ և Լիտվա

Նոյեմբերի 8-10-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, Նիդերլանդների Թագավորություն և Լիտվայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում Գրիգորյանն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ, հայտնում է ԱԽ գրասենյակը։