7 նոյեմբերի 2022 - 18:50 AMT
ՀՀ բանկերում դոլարի առքի միջին փոխարժեքը 394.85 դրամ է

Rate.am-ի տվյալներով, նոյեմբերի 7-ին ժամը 18։15-ի դրությամբ, դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.85 դրամ։

Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է, վաճառքինը՝ 403 դրամ, դոլարի վաճառքի ամենաբարձր գինը բանկերում 406 դրամ է:

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 382 դրամով, վաճառվում՝ 399-ով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 410 դրամ է։

Ռուսական ռուբլու առքի նվազագույն գինը 5.44 դրամ է, վաճառքինը՝ 6.45։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.74 դրամ է։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։