10 նոյեմբերի 2022 - 10:40 AMT
Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Փարիզում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Այցի շրջանակում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին: