16 ապրիլի 2009 - 13:19 AMT
Աարարատի ստվերում խաղաղության հույս է ծագում
«Արարատի ստվերում խաղաղության նոր հույս է ծագում»: Այդպիսի վերնագրով The Taimes-ում հոդված է հրապարակվել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Թերթը գրում է, որ վերջապես կարող է բացվել հայ-թուրքական սահմանը: «Սակայն, այդ քայլը կարող է սրել վաղեմի հակասությունները տարածաշրջանում», - գրում է պարբերականը եւ մեջ է բերում խորհրդային արտգործնախարար Գրոմիկոյի վաղեմի երկխոսությունն իր թուրք գործընկերոջ հետ: «Ինչու՞ է Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա պատկերված Թուրքիայում գտնվող Արարատ լեռը: Դուք հավակնություններ ունե՞ք Թուրքիայի տարածքի նկատմամբ», - թուրքը հարցրել է խորհրդային ԱԳՆ ղեկավարին: «Ոչ: Իսկ ինչու՞ է ձեր դրոշի վրա պատկերված կիսալուսինը: Ինչ է՞ դուք հավակնում եք լուսնի տարածքին», - պատասխանել է Գրոմիկոն: Հայաստանն արդեն վաղուց դարձել է անկախ երկիր, սակայն Թուրքիայի հետ նրա սահմանը, ինչպես եւ նախկինում, փակի տակ է: Սակայն վերջերս այստեղ նույնպես փոփոխություններ են նկատվում: Երկու երկրների միջեւ հարաբերությունների վերականագնումը կարեւոր քայլ կլիներ 1915 թ. իրադարաձությունների հետեւանքով առաջացած 90-մյա թշնամության հաղթահարման ճանապարհին: «Այդ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում ողջ կովկասյան քաղաքականության եւ Թուրքիայի հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքի վրա: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավվումը Ռուսաստանին թույլ կտա առավել հավասարակշռված քաղաքականություն վարել Կովկասում եւ կամրապնդի Թուրքիայի կապերը տարածաշրջանի ընդհանուր մշակութային եւ պատմական արմատներ ունեցող երկրների հետ: Հայասատանը` քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, գտնվում է մահմեդական աշխարհի սահմանում, եւ պատմականորեն միշտ պաշտպանություն է ակնկալել Ռուսաստանից: Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանում շատերը ձգտում էին առավել սերտ կախպեր հաստատել իրենց հարավային հարեւանի հետ, սակայն բաց սահմանը շուտով փակվում է Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո», - ընդգծվում է հոդվածում: