16 նոյեմբերի 2022 - 12:07 AMT
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան

Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի։

Նա մասնակցելու է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:

Այցի շրջանակոմ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:

Հոկտեմբերին Հնդկաստան էր մեկնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։