16 ապրիլի 2009 - 18:50 AMT
Թուրք լրագրողները Երեւանից կմեկնեն ԼՂՀ
Թուրք լրագրողների խումբը, որը Հայաստան է ժամանել` ներկա գտնվելու ՍՏՀԿ ԱԳՆԽ վեհաժողովին, ապրիլի 18-ին մեկօրյա այցով կմեկնի ԼՂՀ: Ինչպես իրենք լրագրողներն են հայտնել PanARMENIAN.Net-ին, ուղեւորության նպատակը Լեռնային Ղարաբաղի հետ ծանոթանալն է , որտեղ նրանցից ոչ մեկը երբեք չի եղել: Պատվիրակության մեջ կան լրագրողներ, որոնք ներկայացնում են TRT-ն, TRT-2-ը, Zaman թերթը եւ թուրքական մի քանի հայտնի առաջատար հրատարակություններ:
Թուրքական ԶԼՄ բոլոր ներկայացուցիչները միջազգային տեսաբաններ են: