Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդգրկվել է կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Նշվում է, որ հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:
Իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդում, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: