16 ապրիլի 2009 - 22:14 AMT
Հայաստանի նախագահը մոտ ապագայում աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստանում է ՍՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, ծավալված ջերմ զրույցի ընթացքում մեր երկրի նախագահն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին: