ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 30-ին կմեկնի Դոհա (Կատար): ԱԺ նախագահի կարգադրություն է ստորագրել:
Այցն աշխատանքային է և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գևորգյանը և ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը: