28 նոյեմբերի 2022 - 12:28 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 106 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հայաստանում նոյեմբերի 21-27-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,737-ի` ավելանալով 106-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 710 դեպք կա։

Ապաքինվել է ևս 123 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,866 է։ Փաստացի բուժվողների թիվը 301 է։

Ընդհանուր առմամբ 3,235,175 թեստ է արվել, մեկ շաբաթում` 1917։