16 ապրիլի 2009 - 23:02 AMT
Իրանը հետաքրքրված է ՀԱՊԿ- ի հետ համագործակցությամբ
Իրանը չի պատրաստվում մտնել հավաքական անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպություն (ՀԱՊԿ), սակայն հետաքրքրված է համագործակցության հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով Իրանը շահագրգռված է կազմակերպության հետ գործնական համագործակցությունում, մասնավորապես` թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: «Իրանը մասնակցում է բոլոր գործողություններին, որոնք անցկացվում են ՀԱՊԿ-ում թմրավաճառքի դեմ պայքարում, մասնավորապես նա իրեն շատ լավ դրսեւորեց «Կանալ 2008» օպերացիայում»,- ընդգծել է Բորդյուժան: