3 դեկտեմբերի 2022 - 10:49 AMT
2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 15,000 մարդ

2022-ին 15,000 մարդ ՀՀ քաղաքացիություն է ստացել, ինչը բազմակի անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 2021-ին այդ թիվը 3000 էր։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացել է 3000, այս տարի` 15,000 քաղաքացի»,- ասել է նա։

Ֆիդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացածները հիմնականում հայեր են և քաղաքացիություն են ստացել ըստ սահմանված չափանիշների։

Հիմնական զեկուցողը նշել է, որ ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, Անձնագրերի և վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, ևս երկու բաժնում ներկա պահին փորձաշրջան է անցնում էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հերթերից:

Ֆիդանյանը ներկայացրել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: