5 դեկտեմբերի 2022 - 12:19 AMT
«Մանկական Եվրատեսիլ»-ի տոմսերը վաճառվել են 5 րոպեում

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի տոմսերը վաճառվել են կայծակնային արագությամբ՝ ընդամենը 5 րոպեի ընթացքում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել եվրատեսիլասերների շրջանում, գրում է «Հրապարակը»։

Մրցույթի տոմսերը վաճառվել են երկու փուլով, արժեքը՝ 5000-30,000 դրամ էր:

Մոտ 1000 տոմս հատկացվել է սահմանամերձ գյուղերի երեխաներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր և, որ Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում:

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում՝ դեկտեմբերի 11-ին, իսկ դեկտեմբերի 5-ին տեղի կունենան «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունները: