5 դեկտեմբերի 2022 - 13:25 AMT
Դեսպան․ Դոմինիկանան մտադիր է սուրճ, ռոմ, ավոկադո, սիգար առաքել ՌԴ այլ երկրների, այդ թվում՝ ՀՀ տարածքով

Դոմինիկյան Հանրապետությունը մտադիր է ռոմ, սուրճ, ավոկադո և սիգարներ առաքել ՌԴ երրորդի երկրների, այդ թվում ՀՀ տարածքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում այդ երկրի դեսպան Հանս Դանենբերգը։

«Մենք մեծ ծավալով սուրճ ենք արտահանում Ռուսաստան։ Երբ զբոսաշրջիկները սկսեցին Դոմինիկանա այցելել, նրանց շատ դուր եկավ մեր սուրճը և օդանավակայանում նույնիսկ ռուսերենով գովազդ տեղադրվեց, թե որտեղ Մոսկվայում կարելի է գնել այդ սուրճը։ Հիմա այն ևս վաճառվում է, բայց ավելի թանկ՝ մոտ 2 անգամ։ Այս տարի ծավալը կրճատվել է լոգիստիկ դժվարությունների պատճառով։ Բայց հիմա մենք աշխատում ենք սուրճի առաքումներ կազմակերպել Երևանով կամ Ալմաթիով»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև ասել է, որ սուրճը ՌԴ կարելի է ներմուծել նաև Ուզբեկստանի կամ Տաջիկստանի տարածքով, իսկ ռոմը՝ Հայաստանի։

«Մենք արտահանման ուղիներ ենք որոնում, Տաշքենդ կմեկնենք՝ Ուզբեկստանի տարածքով սուրճի ներմուծում կազմակերպելու համար։ Բայց կարելի է մտածել մեր սիգարի, թութունի, ռոմի և ավոկադոյի արտահանման համար Երևանն օգտագործելու մասին»,-ասել է դեսպանը։