5 դեկտեմբերի 2022 - 15:13 AMT
ԱՀ նախագահի հրամանագրով իսպանացի պատգամավորը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այդ մասին Ինյարիտուն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Հրամանագրում ասվում է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։

Մեդալն Ինյարիտուին է հանձնվել ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Հայաստանում է: Նա այցելել է Ջերմուկ և Սոթք, ծանոթացել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներին։ Իսպանացի պատգամավորը Սոթքից տեսաուղերձ էր հղել միջազգային հանրությանը՝ հորդորելով «ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգն ու հեռանալ հայկական տարածքից»։