5 դեկտեմբերի 2022 - 16:14 AMT
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Իրանի հետ սահմանին․ Ընթացքին կհետևի Աքարը

Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում Իրանի հետ սահմանին։ Զորավարժությունների ընթացքին կհետևի դեկտեմբերի 4-ին Ադրբեջան ժամանող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Թուրքիայի ԶՈւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է Haqqin.az-ը։

Զորավարժություններին մասնակցում են զորքերի տարբեր տեսակների ստորաբաժանումներ, ներգրավված է մարտական և հատուկ ինժեներասակրավորական տեխնիկա, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի ԶՈւ ռազմական ավիացիայի միջոցներ։

Զորավարժություններնն անցնում են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությակ տակ հայտնված տարածքներում, ինչպես նաև ներգրավում են Բաքուն։

Ըստ զորավարժությունների սցենարի, նախատեսվում է կամուրջների կառուցում գետի վրայով, ինչպես նաև դեսանտի իջեցում հակառակոդրի թիկունքում։ Հատուկ ուշադրության կենտրոնում զորքերի գործողությունների համակարգումն է։

Հակտեմբերին Ադրբեջանի հետ սահմանին ԻՐանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժության ծրագրում ներառված էր նաև կամրջի կառուցումը Արաքս գետի վրա։ ԻՀՊԿ հրամանատար Մոհամմaդ Փաքպուրը որպես զորավարժությունների փուլեր նշել էր նաև պարաշյուտա-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակումը, ուղղաթիռների մարտական գործողությունը, մարտական և հարվածային անօդաչուների գործողությունը, ինչպես նաև, հաղորդակցության ուղիների գրավումն ու վերահսկումը, բարձունքների առումը։