17 ապրիլի 2009 - 19:09 AMT
Նալբանդյանը Դավիդենկոյից պարտություն է կրել «Monte-Carlo Rolex Masters-2009»-ի 1/8 եզրափակչում
Ազգությամբ հայ արգենտինական թենիսիստ Դավիթ Նալբանդյանը (ATPվարկանիշում 15 համարը) «Masters» կարգի «Monte-Carlo Rolex Masters-2009» առաջնության 1/8 եզրափակչում պարտություն է կրել աշխարհի իններորդ ռակետ Նիկոլայ Դավիդենկոյից:
Հանդիպմանը, որը տեւել է 2 ժամ 31 րոպե, Դավիդենկոն Նալբանդյանի հանդեպ հաղթանակ տարավ բոլոր երեք պարտիաներում` 6/4, 5/7, 6/3 հաշվով:
Այս հաջողությունը ռուսին թույլ տվեց մինչեւ նվազագույնը կրճատել արգենտինացու հետ ունեցած տարբերությունը (5-6):
Եզրափակիչ դուրս գալու համար Դավիդենկոն պայքարում է առաջնության չորրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարրեյի հետ: