9 դեկտեմբերի 2022 - 11:15 AMT
ՀՀ ԶՈւ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսկենտրոն

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Վրաստանում, պատվիրակության անդամներն այցելել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC) և սերժանտների ակադեմիա, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, Ասրյանին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին, գրում է Aliq.ge-ն։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների խորհրդակցություն։

Հանդիպմանը պաշտպանության ուժերի հրամանատարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մատիաշվիլին Հայաստանի զինված ուժերի հրամանատարին է ներկայացրել Վրաստանի պաշտպանության ուժերում իրականացվող բարեփոխումները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: