17 ապրիլի 2009 - 19:43 AMT
Դրամային գործարքների շաբաթական ամփոփում
Ապրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 41.934.403 ԱՄՆ դոլար` 374.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 38.276.595 ԱՄՆ դոլար` 376.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 7 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 8.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 10.4 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: