17 ապրիլի 2009 - 20:00 AMT
Լեւոն Արոնյանն իր առաջին պարտությունն է կրել Նալչիկում ՖԻԴԵ-ի Գրան-պրիում
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը հաջողությամբ մեկնարկել էր Նալչիկում ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ փուլում, երրորդ տուրում սեւերով պարտություն կրեց ուկրաինացի շախմատիստ Սերգեյ Կարյակինից: Հայաստանի ներկայացուցիչը հանձնվեց պարտիայի 34-րդ քայլում: Այդ հաղթանակից հետո Կարյակինը միավորներով հավասարվեց Արոնյանին եւ ներկա պահին նրա հետ կիսում է առաջին տեղը: Երկու շախմատիսներն էլ հավաքել են 2-ական միավոր:

3-րդ տուրի մնացած հանդիպումները շարունակվում են: